ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ է նշանակում անհայտ կորածը Բաքվի համար

Ի՞նչ  է նշանակում անհայտ կորածը Բաքվի համար
13.04.2023 | 21:48

Թուրքի վերջին հարձակումը պլանավորված չէր։

Տեղ գյուղի դեպքերն ինքնաբուխ, լկտի հարձակում էին մեր վրա։

Փաստացի նաև պլանավորվող մեծ խաղի ջախջախում։

Դա Բաքվում շատ լավ հասկացան ու ժամեր անց փորձեցին մեղքը բարդել մեզ վրա, ինչը չստացվեց, քանի որ կար մեր ձայնագրությունը։

Բայց առավել հետաքրքիր էր դեպքից հետո Ադրբեջանի հասարակության մեջ տիրող դժգոհությունը, թե էլի զո՞հ ենք տալիս, որի վրա րոպեներ անց կենտրոնացավ իրենց ագիտպրոբը։

Սա ապացուցում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի։

Բայց ուշագրավ է մեկ այլ հանգամանք։

Բանն այն է, որ զոհվածի հետ կապված պետությունն ունի մեծ ծախսեր` և՛ հյուղարկավորության, և՛ հետագայում ընտանիքի հանդեպ։

Հայտարարված զոհը կլորիկ գումար է, որը հեշտ չէ վճարել ցանկացած երկրում։

Բայց այ անհայտ կորածը, ձորը գլորվածը, ոչ մարտական կորուստ հայտարարելը հնարավորություն է տալիս քիչ վճարել ու թեթևացնել պետության վրա ծանրացնող բեռը։

Էստեղ է, որ ներքին պայմանավորվածություն է կնքվում կամ փորձում հարցը լուծել քիչ ծախսով։

Ինչն անում է Ադրբեջանը։

Եվ ինչը պատճառ է հանդիսանում անհայտ կորածների գերեզմանների շատացմանը ( պատերազմից հետո միայն ութ այդպիսի գերեզման հայտնվեց, որտեղ թվեր էին ու կար 1100 թիվ մի քանիսի ցուցանակներին):

Բաքվի բռնապետը կեղծում է ամեն ինչը և իր ժողովրդին հրամցնում իրենց գրպանին հարմար թիվ։

Այսինքն սահմանային միջադեպերի ( տվյալ դեպքում սահմանային բառը սխալ է, քանի որ մեր տարածքում են) ընթացքում զոհերին քիչ ներկայացնելը հնարավորություն է, որ փաստացի մարտական կորուստները ներկայացնեն ոչ մարտական կամ անզգուշության դեպք։

Դրանով իսկ խուսափեն մեծ գումար վճարելուց։

Ի դեպ, անհայտ կորած կարգավիճակը նշանակում է, որ անձի զոհվելը դեռ չի հաստատվել։

Սա բուն պատերազմների ընթացքում շատ է կիրառվում ու հիմա էլ կիրառվում է ՈՒկրաինայում։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ